Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյի ապագան կորոշվի մինչև մարտ ամիսը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում 26-ամյա իսպանացին կհանդիպի մադրիդյան ակումբի ղեկավարության հետ և կքննարկի կարիերան շարունակելու տարբերակները։
Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։