«Չելսիի» աջ պաշտպան Ռիս Ջեյմսը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ կիսվել մտքերով։
«Չեմ կարծում, որ կա այնպիսի մրցաշար, որում «Չելսին» չի կարող հաղթել: Չգիտեմ՝ երբ դա տեղի կունենա, բայց մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, լավ կազմ:
Կարծում եմ՝ ապագայում մենք կլինենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը»,- 23-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում Football Daily-ն։