Սթիվեն Ջերարդը պատրաստվում է մարզչական աշխատանքի անցնել ԱՊԼ-ում

«Լիվերպուլի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը պատրաստվում է մարզչական աշխատանքի անցնել ԱՊԼ-ում։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 42-ամյա մասնագետը ցանկություն է հայտնել գլխավորել «Լիդսը»: Ջեսի Մարշի վատ արդյունքների պատճառով հրաժարականից հետո ակումբը թիմի նոր մարզիչ է փնտրում:

Նշվում է, որ «Լիդսը» դիտարկում է Սթիվեն Ջերարդի տարբերակը այն բանից հետո, երբ ակումբը չկարողացավ ձեռք բերել նախ Կառլոս Կորբերանին «Վեստ Բրոմից», ապա Անդոնի Իրաոլային «Ռայո Վալեկանոյից»: