«Միլանը» աշխատում է հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ նոր պայմանագրի կնքման վրա։ Այս մասին հայտնել է «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին։
«Այժմ մենք աշխատում ենք Լեուի հետ նոր պայմանագրի կնքման վրա։ Հանդիպումներ նախատեսված չեն, բայց դա հեշտությամբ կարելի է անել տեսազանգի միջոցով»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լեուն «Միլանի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ՝ կատարելով 5 գոլային փոխանցում։