Ժերար Պիկե. «Վերջին 10 տարիների ընթացքում նրանց դիմակայությունը բավականին տպավորիչ էր»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն համեմատել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիին, ով այժմ խաղում է ՊՍԺ-ում, և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ճիշտ է, վերջին 10 տարիների ընթացքում նրանց դիմակայությունը բավականին տպավորիչ էր, քանի որ երկուսն էլ անհավանական հաջողությունների են հասել: Կարծում եմ, որ տաղանդի առումով Մեսսին միանշանակ առաջինն է։ Այո, Կրիշտիանուն շատ քրտնաջան աշխատեց, որպեսզի մրցունակ լինի առաջին տեղի համար պայքարում, բայց եթե նայեք երկուսի կարիերային, ապա ես, անշուշտ, կընտրեի Մեսսիին: Նա ցույց տվեց, որ չնայած 35 տարեկան է, բայց կարող է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մակարդակով։ Նա դա ցույց տվեց աշխարհի առաջնությունում»,- ասել է Պիկեն։