Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը վնասել է ծնկատակի ջիլը, ինչի պատճառով բաց կթողնի Լիգա 1-ի՝ «Մոնակոյի» դեմ շաբաթ օրը կայանալիք հանդիպումը։

Հավանականություն կա, որ Մեսսին բաց կթողնի նաև փետրվարի 14-ին «Բավարիայի» դեմ կայանալիք խաղը։