Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կինսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Աղբյուրի համաձայն, Նագելսմանը ծրագրեր չի կապում ֆուտբոլիստի հետ, այդ պատճառով Կոմանը կարող է լքել «Բավարիան»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: