«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր խաղային կարիերայի հնարավոր ավարտի մասին:
«Ձեր տաղանդն ամեն օր դրսևորելու ցանկությունը միայն անձնական չէ: Ցանկանում եմ իմ փորձով կիսվել այլ ֆուտբոլիստների հետ։ Ես ուզում եմ նրանց տալ այն ամենը, ինչ ունեմ։
Սա նաև իմ մարտահրավերն է, իմ նպատակը։ Ես 41 տարեկան եմ, խաղում եմ «Միլանում» և բարձունքում եմ։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել ուրիշների վրա, ես այստեղ եմ նրանց համար, ոչ թե ինձ համար: Եթե ամեն ինչ անեի ինձ համար, արդեն կղզում սիգար կծխեի։ Եթե ես կարող եմ օրինակ և առաջնորդ լինել, ապա դա անում եմ»,- Իբրահիմովչիայի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։