Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ում պայմանագիրն ավարտվում է «արքայական» ակումբի հետ այս ամառ, հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։ Փարիզցիները պատրաստ են իսպանացուն 15 միլիոն եվրո բոնուս առաջարկել պայմանագիր կնքելու համար: