«Յուվենտուսը» չի երկարաձգի պայմանագիրը Անխել Դի Մարիայի հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ բյանկոներիները ցանկանում են կրճատել իրենց աշխատավարձերը հաջորդ մրցաշրջանում և չեն առաջարկի Դի Մարիային երկարաձգել պայմանագիրը:
Կիսապաշտպանը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Ակումբի հետ 34-ամյա արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: