«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Թիմը հաջողակ էր, քանի որ տիրում էր գնդակին, խաղում էր ռիթմիկ ու սահուն՝ բաժանելով դարպասները։ Հիմա էլ մի խաղացող ունեն, ով գրեթե չի մասնակցում գրոհներին։ Ինձ չի հետաքրքրում, թե նա քանի գոլ է խփել կամ քանի հեթ-տրիկ է արել։
Պետք է նայել, թե թիմը քանի գոլ է խփել, բայց նրանք ավելի քիչ գոլեր են խփել և ավելի քիչ միավորներ ունեն, քան նախորդ մրցաշրջանի այս փուլում: Չեմ կարծում, որ Հոլանդը ճիշտ ֆուտբոլիստ է այս թիմի համար, քանի որ նրա մասին ամեն ինչ այս թիմի դեմ է»,- Համանի խոսքերը մեջբերում է talkSPORT-ը: