Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Դանիիլ Սիկանը Թուրքիայում հարվածել է ռուս զբոսաշրջիկի, հայտնում է «Взбiрна» յութուբյան ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գտնվում է ուկրաինական ակումբի պատվիրակությունը մարզական հավաքի ժամանակ։
Հարբած ռուս զբոսաշրջիկների խումբը տեսել է ուկրաինացի 21-ամյա ֆուտբոլիստին «Շախտյորի» համազգեստով և «Փառք Ռուսաստանին» բղավել:
Ֆուտբոլիստը պատասխանել է՝ հարվածելով տղամարդկանցից մեկի դեմքին, որը հոսպիտալացվել է ուղեղի ցնցմամբ: