ԱՊԼ -ի ակումբները հայտնել են իրենց դիրքորոշումը «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր արակազրկման վերաբերյալ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները կողմ են, որ «Մանչեսթեր Սիթին» հեռացվի բարձրագույն դիվիզիոնից, եթե ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեղադրանքը հաստատվի, գրում է Sky Sports-ը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմի հեռացմանն  կողմ են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Թոթենհեմը», սակայն նրանք չեն կարող որևէ ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա:

Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթիին» տիտղոսներից զրկելն անիմաստ կլինի և կառաջացնի խառնաշփոթ, իսկ սովորական տուգանքը լուրջ ազդեցություն չի ունենա:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն չորս տարվա հետաքննությունից հետո «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական ֆեյր-փլեյի ավելի քան 100 կանոն խախտելու մեջ: