Զլատան Իբրահիմովիչ. «Ես մնում եմ լավագույններից լավագույնը, դեռ համար առաջինն եմ աշխարհում»

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկար դադարից հետո մարզումներին վերադառնալուց հետո կրկին նշել է, որ ինքը լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում:

«Ես մնում եմ լավագույններից լավագույնը, դեռ համար առաջինն եմ աշխարհում: Հիմա ամեն ինչ կփոխվի, քանի որ ես վերադարձել եմ։

Շատ մոտիվացված եմ. ուզում եմ նորից անել այն, ինչ ինձ պակասում էր այս 7-8 ամիսների ընթացքում: Ես շատ ժամանակ կորցրի։

Ինձ չի անհանգստացնում թիմի ճգնաժամը, այդպես էլ է լինում։ Լավագույն ելքը քիչ խոսելն ու սեփական ուժը խաղադաշտում ցուցադրելն է»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը: