Զինեդին Զիդանը ծրագրում է աշխատանքի վերադառնալ առաջիկա վեց ամսում։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել հայտնի նախկին կիսապաշտպանի՝ եվրոպական գրանդներից մեկը գլխավորելու ցանկության մասին, իսկ Մադրիդի «Ռեալը» հայտնվել էր մոտ ապագայում նրան նշանակելու պատրաստ ակումբների ցանկում։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ 2023 թվականին 50-ամյա ղեկավարի վերադարձը Մադրիդի «Ռեալ» չափազանց անհավանական սցենար է։
Այս պահին «Ռեալի» գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտտին է, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։