Անգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կասկածներ ունի Լոնդոնի «Արսենալից» Մարտին Օդեգաարդի հեռանալու հարցում։
Նորվեգացի կիսապաշտպանը «Արսենալի» ավագն է և առանցքային դեր է խաղում Միկել Արտետայի թիմում: Ենթադրվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի հաջող խաղը կարող է իր վրա գրավել եվրոպական առաջատար ակումբների ուշադրությունը, սակայն Ֆերդինանդը վստահ է, որ ֆուտբոլիստին դժվար կլինի հրապուրել։
«Ես կասկածում եմ նրա հեռանալուն։ Պատկերացնում եմ, թե ինչպես է նա հեռանում «Արսենալից» միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» առաջարկ անի նրա համար,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է BBC-ն։