Էրիկ տեն Հագը հույս ունի ուժեղացնել թիմը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույս ունի ուժեղացնել թիմը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը։

«Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ ուժեղանալու համար, երբ ստեղծվի ճիշտ հնարավորություն: Ես շարունակում եմ որոնել, ուսումնասիրել շուկան և ունեմ գաղափարներ, թե ինչպես մենք կարող ենք ավելի լավը դառնալ», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Այս պահին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «կարմիր սատանաներին» են միացել միայն հարձակվող Ուութ Վեգորստը և դարպասապահ Ջեք Բաթլենդը. երկու ֆուտբոլիստներն էլ վարձավճարով են հանդես գալիս մինչև մրցաշրջանի ավարտը: