Անգլիայի հավաքականի և «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի մեկ այլ բարձրակարգ ակումբում՝ «Արսենալում»: Այս մասին հաղորդվում է Fichajes-ը։
«Զինագործները» որոշել են թարմացնել իրենց հետաքրքրությունը Ստերլինգի նկատմամբ այն բանից հետո, երբ ուկրաինացի Միխայլո Մուդրիկը տեղափոխվեց «Սթեմֆորդ Բրիջ»: «Չելսին» պատրաստվում է բաժանվել Ստերլինգից։
Ֆուտբոլիստը «Չելսիի» շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը լոնդոնցիների հետ հաշվարկված է մինչև 2027 թվականը։