Բրիտանացի գործարար Ջիմ Ռեթքլիֆը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելուն, հայտնում է TuttoMercatoWeb-ը։
Աղբյուրի համաձայն, ակումբի արժեքը գերազանցում է 4 միլիարդ ֆունտ ստերլինգը։
Նավթաքիմիական ընկերությունը, որը պատկանում է Ռեթքլիֆին, կդառնա ԱՊԼ-ի ակումբի սեփականատերը։ Միլիարդատերին է պատկանում նաև ֆրանսիական «Նիցա» ֆուտբոլային ակումբը։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական ամենատիտղոսակիր ակումբներից է։