Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Տոնի Կրոսի համար

«Ատլետիկոյի» նկատմամբ մադրիդյան դերբիում հաղթանակը հոբելյանական էր «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի համար:

Squawka-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հաղթանակը 250-րդն էր 33-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալի» կազմում:

Կրոսը 2014 թվականի հուլիսից է խաղում «Արքայական ակումբում»: Գերմանացին «Ռեալի» կազմում անցկացրել է 390 հանդիպում և նվաճել 18 տիտղոս։ Նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, երեք անգամ՝ Լա լիգայում և Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: