Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչը կարող է հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Լյովն արդեն կապ է հաստատել ակումբի գործակալների հետ և խոսել հնարավոր համագործակցության մասին:
61-ամյա Յոահիմ Լյովը գլխավորել է Գերմանիայի հավաքականը 2006-ից 2021 թվականներին։
Հավաքականի հետ նա հաղթել է Աշխարհի առաջնությունում և Կոնֆեդերացիայի գավաթում, դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։