Դավիդե Անչելոտտին կարող է անգլիական ակումբ գլխավորել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտի որդին կարող է գլխավորել «Էվերթոնը», հայտնում է Marca-ն։

Դավիդեն աշխատում է հոր մարզչական շտաբում։ Լիվերպուլյան ակումբում նրան լավ են ճանաչում 2019-ից 2021 թվականներին միասին աշխատելու արդյունքում:

Անձամբ՝ մասնագետին, նույնպես գրավում է գլխավոր մարզիչ աշխատելու հեռանկարը:

«Էվերթոնը» նախօրեին պաշտոնապես հայտարարել էր Ֆրենկ Լեմպարդի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: