Անգլիայի հավաքականի ու «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը բարձր է գնահատել «Արսենալի»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2):
«Միկել Արտետայի թիմը տոնեց հաղթանակը կարևոր մրցակցի նկատմամբ։ Հիմա նրանք անվախ են։ Ֆուտբոլիստները տակտիկապես գրագետ են խաղադաշտում և ցուցադրում են հիանալի ֆուտբոլ»,- Շիրերի խոսքերն է մեջբերում ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը։
Անցկացրած 19 հանդիպումներից հետո «Արսենալը» վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։