Կենտրոնական պաշտպան Ռիս Ուիլյամսը «Բլեքպուլից» ժամանակից շուտ վերադարձավ «Լիվերպուլ», որտեղ պետք է վարձավճարով հանդես գար մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում:
Նշենք, որ Ուիլյամսը «Լիվերպուլի» սան է։