Էմիլիո Բուտրագենո. «Նա բազմապատկում է իր լեգենդի կարգավիճակը»

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն կիսվել է իր կարծիքով «սերուցքայինների» կազմում հարձակվող Կարիմ Բենզեմայի դերի մասին։

«Կարիմը բազմապատկում է իր լեգենդի կարգավիճակը։ Կարիմը շատ գոլեր խփող ֆուտբոլիստ է, ոչ թե ֆուտբոլ խաղացող գոլահար։

Նա հիանալի ելույթ ունի, բայց նրա ներդրումը թիմում ամեն ինչից վեր է: Բենզեման միաժամանակ կապող և ռմբարկու է, նա թիմի հաջողության սյունն է»,- ասել է Բուտրագենյոն DAZN-ին տված հարցազրույցում։