Լեոնարդո Բոնուչչին արձագանքել է «Յուվենտուսի» Ա Սերիայում 15 միավորից զրկելուն

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին արձագանքել է թուրինյան ակումբին Ա Սերիայում 15 միավորից զրկելուն։

«Մենք միասին ենք։ Հիմա էլ ավելի կարևոր է թիմ լինելը։ Հետևում ենք մեր ճանապարհին»,- գրել է Բոնուչչին սոցցանցերի իր էջերում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իտալիայի դատարանը որոշել էր ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել:

Իտալական ակումբը մրցաշարային աղյուսակում այժմ 10-րդն է: Մինչև այս թուրինցիները 37 միավորով երրորդն էին: