«Չելսին» որոշել է ֆուտբոլիստ ձեռք բերել աջ պաշտպանի դիրքում՝ Ռիս Ջեյմսի վնասվածքից հետո:
Ըստ 90min-ի՝ լոնդոնյան գրանդը բանակցություններ է վարել «Ինտերի» հետ՝ Դենզել Դամֆրիսի տրանսֆերի շուրջ։ Հոլանդացուն ձեռք բերելու համար «թոշակառուները» պետք է վճարեն մոտ 40 միլիոն եվրո։
Նշենք, որ «Չելսին» անհավանական ակտիվ է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։