«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություներով։
«Մենք համախմբվել ենք մի ընտանիքի պես, սա նոր դարաշրջանի սկիզբն է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ նվաճելով իր առաջին գավաթը Չավի Էրնանդեսի գլխավորությամբ: