ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ, գրում է լրագրող Իսմայիլ Մահմուդը։
Աղբյուրը նշում է, որ հանդիպումը կապված է ոչ թե ֆուտբոլիստի ՊՍԺ հնարավոր տեղափոխության, այլ Կատարի ներկայացուցիչների կողմից «Լիվերպուլի» հնարավոր գնման հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան Fenway Sports Group (FSG) ընկերությունը վաճառքի է հանել «Լիվերպուլը»։ DIC ներդրումային ընկերությունը պատրաստ է գնել անգլիական ակումբը 4,3 մլրդ ֆունտով։