Լիոնել Սկալոնի. «Լիոնել Մեսսիին լավագույնն է պատմության մեջ»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է թիմի առաջատար, հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Ես երբեք չեմ լսել, որ մարզիչներից որևէ մեկը բողոքի Մեսսիից: Նրա հետ աշխատելը շատ հեշտ է։ Տեխնոլոգիական առումով ընդհանրապես շտկելու բան չկա։ Վստահեցնում եմ, որ պրեսինգի և գնդակը վերադարձնելու առումով Լեոն առաջինն է։ Երբ նա արյան հոտ է առնում, նա ամենալավն է հարվածում գնդակին:

Մեսսին ինձ համար լավագույնն է պատմության մեջ: Դիեգո Մարադոնան հիանալի էր, բայց Լիոնելը յուրահատուկ բան ունի»,- մարզչի խոսքերը մեջբերում է Tyc Sports-ը։