«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

ՊՍՎ-ի կիսապաշտպան Նոնի Մադուեկեն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն, 20-ամյա անգլիացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ։ Օրեր առաջ հաղորդվում էր, որ «Չելսին» ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 միլիոն եվրո։

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։