Կառլո Անչելոտտին դեմ էր Կազեմիրոյի տրանսֆերին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամռանը չէր ցանկանում բաժանվել կիսապաշտպան Կազեմիրոյից, ով 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, իտալացին դեմ է եղել բրազիլացու՝ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուն։ 

Աղբյուրի համաձայն՝ Անչելոտտին ցանկացել է կազմը փոխել Կազեմիրոյի և Չուամենիի հետ: Սակայն ղեկավարությունն այլ կերպ է գնահատել իրավիճակը։ 

Այս մրցաշրջանում Կազեմիրոն արդեն երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ում։