Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է աշխատավարձերի ֆոնդը թոթափելու նպատակով վաճառել թիմի պաշտպան Ժորդի Ալբայի տրանսֆերը, հայտնում է Marca-ն:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին», որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը:
Ալբան տեղ չունի թիմի մեկնարկային կազմում և նույնպես դեմ չէ հեռանալ: Գործարքը կարող է կայանալ առաջիկայում: