Անդրեաս Քրիստենսենն իրեն կարևոր ֆուտբոլիստ չէր զգում «Չելսիում»

Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով հեռացել «Չելսիից»։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, դանիացին ընդհանուր առմամբ երջանիկ է եղել լոնդոնյան ակումբում, սակայն նրան ամաչել է ղեկավարությունից որոշ մարդկանց թերագնահատումը: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բանակցություններ է վարել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ։ 

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։