«Թոթենհեմը» դիտարկում է «Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոսարին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ։ Տրոսարդը չի մասնակցել «Բրայթոնի» «Լիվերպուլի» դեմ խաղին (3:0):
Հարձակվողը «Բրայթոնում» հանդես է գալիս 2019 թվականից։ 28-ամյա բելգիացին ակումբի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: