Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է մնացել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի արդյունքից, որտեղ «Ռեալը» պարտվել է «Բարսելոնային»։ Եթե չլիներ Կարիմ Բենզեմայի վերջին րոպեներին խփած գոլը, ապա «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ կտաներ։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Ռեալի» ղեկավարությունն ավելի դժգոհ է այս հանդիպման արդյունքից, քան նախորդ տարվա «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած խաղում գրանցված արդյունից, որտեղ Մադրիդի «Ռեալը» 0-4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» առայժմ գերազանցում է նաև «Ռեալին»՝ երեք միավորի տարբերությամբ գլխավորելով աղյուսակը։