Կատարցի ներդրողները կարող են գնել «Լիվերպուլը»

Dubai International Capital (DIC) Կատարյան ներդրողները կարող են գնել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, հայտնում է The Anfield Talk-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան Fenway Sports Group (FSG) ընկերությունը վաճառքի է հանել «Լիվերպուլը»։ DIC ներդրումային ընկերությունը պատրաստ է գնել անգլիական ակումբը 4,3 մլրդ ֆունտով։

Ըստ հրապարակման՝ Կատարցիները լրջորեն հետաքրքրված են թիմը գնելու հարցում։