Կարիմ Բենզեման հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆրանսիացին նոր պայմանագիր կկնքի թիմի հետ մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Կողմերն արդեն քննարկել են բոլոր պայմանները, մոտ ժամանակներս «Ռեալը» պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։

Նշենք, որ Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։