Ժոան Լապորտան․ «Ֆլորենտինո Պերեսը խաղից հետո գեղեցիկ խոսքեր է փոխանակել Սերխիո Բուսկետսի հետ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Սա երկրորդ գավաթն է ինձ համար և առաջինը՝ Չավիի համար։ Հրաշալի մարզչի հետ միասին ունենք ակնառու ֆուտբոլիստների սերունդ։ Գավին հիանալի գոլ խփեց և օգնեց մյուս երկուսին, նա արժանի էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

«Ռեալն» արժանի մրցակից է, այս թիմը գիտի, թե ինչպես տանել հաղթանակներ և պարտություններ։ Ֆլորենտինո Պերեսը խաղից հետո գեղեցիկ խոսքեր է փոխանակել Սերխիո Բուսկետսի հետ։ Այս հաղթանակը մեզ համար յուրահատուկ պահ է։ Մենք ասացինք, որ պատրաստվում ենք ուրախությունը վերադարձնել մեր երկրպագուներին, և արեցինք դա»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։