Ժերոմ Բոատենգը կփոխի ակումբային գրանցումը

«Լիոնի» պաշտպան  , ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:

Ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի՝ ֆրանսիական ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել 34-ամյա գերմանացուն։

Այս մրցաշրջանում պաշտպանը Լիգա 1-ում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում և գոլ չի խփել։

Բոատենգի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։