Իսկոն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, ով ներկայումս առանց ակումբի է, մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Խալիյայի» առաջարկը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը սկսել է «Սևիլիայի» կազմում, սակայն արդեն անցյալ տարվա դեկտեմբերին խզել է պայմանագիրը անդալուզյան ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման» ու «Լացիոն»։