Ուգո Լյորիս. «Նա կարող է նոր դեր խաղալ թիմում, իսկ մեր թիմին դա պետք է»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ և դարպասապահ Ուգո Լյորիսը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն արժանի է դառնալ ազգային հավաքականի նոր ավագը։

«Ռաֆայել Վարանի նման ֆուտբոլիստը կարող է որակավորվել ավագի համար: Բայց կա ֆուտբոլիստ, ով առաջադիմում է թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս, և հանդիսանում է հանդերձարանի առաջատարը։

Իսկ նա Կիլիան Մբապպեն է։ Նա կարող է նոր դեր խաղալ թիմում, իսկ մեր թիմին դա պետք է։ Բայց ինչ էլ որ լինի նոր ավագի ընտրությունը, մենք լիովին կաջակցենք նրան»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում TF1-ը։