Գարի Նևիլ. ««Արսենալը» չի հաղթի ԱՊԼ-ն»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Արսենալը» չի հաղթի ԱՊԼ-ն ընթացիկ մրցաշրջանում։

««Արսենալը» չի հաղթի Պրեմիեր Լիգան, բայց ես ասացի, որ «Լեսթերն» էլ չեմպիոն չի դառնա։ «Մանչեսթեր Սիթին» ունի լավագույն հնարավորությունները, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կավարտի երկրորդ տեղում: Գիտեմ, որ այս խոսքերը կբարկացնեն «Արսենալի» երկրպագուներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։