Ռուբեն Նևեշի տրանսֆերի համար իսկական որս է սկսվել

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ, հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հավակնում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», որը կիսապաշտպանի համար պայքարում պետք է մրցի «Լիվեպուլի» հետ։

Ավելի վաղ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան»: