Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն հայտարարել է, որ «Պարկ դե Պրենս» մարզադաշտը չի վաճառվի ՊՍԺ-ին:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ էր 500 միլիոն եվրո տրամադրել տնային մարզադաշտի վերակառուցման համար:
Ծրագրվում էր մարզադաշտի նստատեղերի քանակը հասցնել 60.000 այժմ այն տեղաավորում է 47.000 հանդիսական:
Այնուամենայնիվ, փարիզյան ակումբը պատրաստ է սկսել վերակառուցմը միայն այն դեպքում, եթե մարզադաշտի սեփականատեր դառնա:
«Կասկած չկա, որ «Պարկ դե Պրենսը» չի վաճառվում և չի վաճառվի: Որոշումը վերջնական է: Դա փարիզցիների համար բացառիկ ժառանգության վայր է»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է Le Parisien-ը: