«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին արձագանքել է Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ խաղում (2:2) արձանագրված ոչ-ոքիին։
«Առաջին խաղակեսում մենք սխալներ թույլ տվեցինք, այնտեղ որտեղ հնարավոր էր սխալվել: Մենք սխալներ թույլ տվեցինք, որոնցից կարելի էր խուսափել։
Լավ արձագանքեցինք և կարող էինք վերջում հաղթել, բայց պետք է շատ ավելի լավ խաղանք։
Ես սպասում էի խաղի այլ մեկնարկի՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ: Այնուամենայնիվ պետք է առաջ շարժվել»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։