Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
«Կարծում եմ, որ այդ խաղը կտարբերվի կիսաեզրափակիչի հանդիպումից: Ճանաչելով «Ռեալին»՝ մենք պետք է պատրաստ լինենք, որ նրանք առաջ չեն գնա: Պետք է հուսալի գործել:
Հրաշալի կլինի, եթե հաղթենք «Ռեալին»: Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել՝ փորձ հավաքելու համար:
Սուպերգավաթում հաղթանակը կարող է հետագա հաջողությունների հիմք հանդիսանալ»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: