Ռոբերտո Գալիարդինի. «Չեմ ցանկանում քիչ խաղաժամանակ ստանալ»

«Ինտերի» կիսապաշտպան Ռոբերտո Գալիարդինին ակնարկել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ եւ պատրաստվում է ամռանը հեռանալ թիմից։

«Համոզված եմ, որ կարիերայում հաջողությունների եմ հասել իմ պահվածքի և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի շնորհիվ, երբեք չեմ խորշել աշխատել։ Չեմ ցանկանում քիչ խաղաժամանակ ստանալ, քանի որ զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ և դեռ ցույց տալու բան ունեմ։ Ցանկանում եմ դուրս գալ խաղադաշտ ու ցույց տալ իմ լավագույն որակները։ Տեսնենք, թե ինչ կլինի հունիսին, երբ որոշում կայացնեմ» ասել է Գալիարդինին:

Գալյարդինին Ինտերում է 2017 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում մասնակցել է 13 հանդիպման, ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 511 րոպե և գոլ չի խփել։

28-ամյա իտալացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։