Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կարող էր միանալ Մադրիդի «Ռեալին»

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2021 թվականին ցանկացել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Relevo-ն:

Նա գործակալի միջոցով իր ծառայություններն է առաջարկել Իսպանիայի չեմպիոնին, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել է գործարքից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքն ու ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մարզավիճակը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի ազգային հավաքականի ավագը Իսպանիայի փոխչեմպիոնի գույները պաշտպանում է 2022 թվականից և անցկացրած 21 խաղում խփել է 19 գոլ, կատարել 4 ասիստ:

Ռոբերտ Լևանդովսկիի  պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին: