ՊՍԺ-ի և «Ինտերի» ներկայացուցիչները նոր հանդիպում են նշանակել, որում կքննարկեն «ներաձուրիների» պաշտպան Միլան Շկրինյարի հավանական տեղափոխությունը փարիզյան ակումբ;
Այն բանից հետո, երբ «Ինտերը» ամռանը մերժեց առաջին առաջարկը, ֆրանսիական ակումբը պատրաստում է բարելավված տարբերակ։ ՊՍԺ-ն 27-ամյա պաշտպանի համար կառաջարկի 60 միլիոն եվրո և բոնուսներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» հրաժարվել է 50 մլն եվրոյով վաճառել սլովակ ֆուտբոլիստին ՊՍԺ-ին։